Կատարում ընթանում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյեի հուղարկավորությունը, որին մասնակցում են «Համաս»-ի նոր առաջնորդ Հալեդ Մաշալը, Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին։
Գազայի հատվածը վերահսկող խմբավորման ղեկավարը սպանվել է երկու օր առաջ Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ուր մասնակցում էր նորընտիր նախագահ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: Ըստ «Ալ-Հադաս» հեուստաալիքի, Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։
Պաղեստինյան զինված խմբավորման ղեկավարի սպանության մեջ Իրանի իշխանությունները և «Համաս»-ը մեղադրում են Իսրայելին, որը, սակայն, պաշտոնապես ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Հանիյեի սպանությանն առնչությունը:
Հանիյեն բնակվում էր Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղից էլ համակարգում էր խմբավորման գործունեությունը: