Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու ընդդիմության նախագիծը


Կառավարության նիստերից մեկը, արխիվ
Կառավարության նիստերից մեկը, արխիվ

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը։

Կառավարությունը պարզաբանեց՝ համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է, նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից։

Համակարգի չեղարկման առաջարկն Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանն էր։ Հիմանվորման մեջ, ընդդիմադիրները, մասնավորապես, նշել էին, որ «ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարություն, անիմաստ պարտավորություն և տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ գործընթաց»:

Նշվում էր նաև, որ «առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG