Ուկրաինացի ակտիվիստները փորձել են խափանել ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրու ելույթն աշխարհի խոշորագույն ՏՏ համաժողովներից մեկում։
Լիսաբոնում կայացած Web Summit-ում Յուլյա Նավալնայան ելույթ էր ունենում «Բռնապետները և թվային այլախոհությունը» թեմայով։ Նրա ելութի ընթացքում նախ օդային տագնապի ձայներ հնչեցին դահլիճից, որից հետո «կանգնեցրու Ռուսաստանին», «դադարեցրեք պատերազմը» վանկարկումները։
Նավալնայան, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։