Երկու ամսով կալանավորվել է Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նա կալանավորվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու մեղադրանքով։
Վահագն Ավագյանը ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ընկերության տնօրենն է։ Ընկերությունը դեռ անցած տարի սնանկ է ճանաչվել։
Քննչականից հաստատեցին, որ Ավագյանի կալանքը «Վաբա»-ի հետ է կապված: