Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է՝ Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա երեկվա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ուկրաինացի գերիներ են սպանվել։
«Հարձակման արդյունքում մեր կողմից զոհեր չկան։ Բայց, զոհեր կան ուկրաինացի գերիների թվում։ Հանրապետության յուրաքանչյուր ռազմավարական կառույցում մինչև 10 ուկրաինացի գերի է պահվում, այդ թվում՝Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում։ Կիևը, փորձելով վնասել մեզ, սպանել է իր իսկ զինվորներին»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։
Կադիրովի այս հայտարարությունը հաստատող որևէ փաստ մինչ այս պահը չկա։
Նախօրեին Չեչնիան ենթարկվել է պաշտոնապես հաստատված առաջին դրոնային հարձակմանը, որի հետևանքով Գուդերմեսում հրդեհվել է «հատուկ ջոկատայինների համալսարանի» մասնաշենքերից մեկի տանիքը։ Ըստ պնդումների՝ հենց այդ տարածքում են պատրաստություն անցնում Ուկրաինայի դեմ պատերազմի ուղարկվող վարձկաննները։