Մատչելիության հղումներ

Ջրհեղեղից տուժած Վալենսիայում Իսպանիայի թագավորի վրա ցեխ են նետել


Զայրացած ամբոխը ցեխ է նետել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի վրա և վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին, երբ նա կիրակի օրը այցելել է ջրհեհեղից տուժած Վալենսիա նահանգի Պայպորտա շրջան։

Վիրավորանքներ են հնչել նաև քաղաք ժամանած պետական պաշտոնյաների հասցեին։ Հարցեր են հնչել, թե ինչու նրանք ավելի վաղ չէին եկել։ Ինչ-որ պահի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել իրավիճակին՝ ամբոխին վերահսկելու համար։

Դեպքի վայրից կադրերում երևում է նաև, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները հովանոցներով պաշտպանում Ֆիլիպ VI-ին:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ այս շաբաթ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 210 մարդ։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

XS
SM
MD
LG