Մատչելիության հղումներ

Ջոլին և Փիթը վերջապես համաձայնեցրել են ամուսնալուծության պայմանները


Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ, 2015թ.
Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ, 2015թ.

Աշխարհահռչակ դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջապես համաձայնեցրել են ամուսնալուծության պայմանները ութ տարվա դատական գործընթացներից հետո։ Այս մասին հայտնել է Ջոլիի շահերը ներկայացնող փաստաբան Ջեյմս Սայմոնը։ People ամսագրին Սայմոնն ասել է, որ Անջելինա Ջոլին ուժասպառ է տարիներ տևած գործընթացից, բայց ուրախ է, որ այս հատվածն ավարտվել է։

Համաձայնության պայմանները չեն բացահայտվել։ Փիթի փաստաբանները հրապարակայնորեն չեն մեկնաբանել ամուսնալուծության համաձայնությունը։

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաշխարհային կինոյի ամենահայտնի զույգերից էին, նրանք ամուսնացել են 2014 թվականին, ունեն վեց երեխա։ Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականին՝ այն պատճառաբանելով «անլուծելի տարաձայնություններով»:

Ավելի ուշ պարզվեց, որ նա մեղադրել է Փիթին իր և երկու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Ոստիկանությունը հետաքննել է միջադեպը և Փիթին մեղադրանք չի առաջադրել։ Ինքը՝ Բրեդ Փիթը կտրականապես հերքել է Ջոլիի մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG