Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը կայցելի Թուրքիա, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։ Գերատեսչությունը այցի նպատակի և օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովի այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։