Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Բայրամովի այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։