Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան, հաղորդում է Պետդեպը։

Համաձայն օրակարգի՝ Օ'Բրայենը հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը:

Բացի այդ, պետքարտուղարի օգնականը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը, որը կգնահատի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և կքննարկի հետագա քայլերը:

Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG