Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ամազոնի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսին պատկանող «Բլյու Օրիջին» ընկերությունը տիեզերք է բարձրացրել 6 կանանցից բաղկացած անձնակազմը տեղափոխող տիեզերանավը: Սա 1963 թվականին Վալենտինա Տերեշկովայի միայնակ թռիչքից հետո միայն կանանցից բաղկացած առաջին թռիչքն էր տիեզերք:
Արշավախմբի կազմում են եղել Բեզոսի ընկերուհին՝ Լորեն Սանչեսը, հայտնի երգչուհի Քեյթի Փերին, հաղորդավարուհի Գեյլ Քինգը, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Այշա Բոուն ու ևս երկու հոգի: Տեխասի տիեզերակայանից մեկնարկած թռիչքը տևել է մոտ 11 րոպե:
Վերադարձից հետո Քեյթի Փերին հողն է համբուրել, իսկ Բեզոսի լրագրող հարսանցուն՝ Լորեն Սանչեսը, կիսվել տպավորություններով: