Մատչելիության հղումներ

Իտալիայում ահագնանում է սիրիացի փախստականների խնդիրը


Իտալիա - Միգրանտները ժամանում են Սիցիլիայի Կատանիա նավահանգիստ, 23-ը ապրիլի, 2015թ․
Իտալիա - Միգրանտները ժամանում են Սիցիլիայի Կատանիա նավահանգիստ, 23-ը ապրիլի, 2015թ․

Ծովով վտանգավոր ուղևորությունից հետո նրանք առերեսվում են Եվրոպայում անորոշ ապագայի հետ։

Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների հոծ զանգվածներ են ժամանում Իտալիայի հարավային ափ: Միջերկրական ծովով վտանգավոր ուղևորությունից հետո նրանք առերեսվում են Եվրոպայում անորոշ ապագայի հետ:

Բազմաթիվ երեխաներ, փոքրիկ մի քանի շաբաթական նորածիններ, խառնիճաղանճ գույներ ու մարդիկ՝ ահա այն տպավորությունը, որ թողնում են քաղաքացիական պատերազմից մազապուրծ սիրիացիները: Նրանք 20 օր անցկացրել են ծովում՝ հին ձկնորսական նավակի վրա:

Գաղթականները Սիցիլիայի Կատանիա քաղաքի կայանատեղիում գրեթե սպառման եզրին են, հազիվ են իջել նավակներից իրենց տանջալի ճամփորդությունից հետո: Եվ համարյա սկսել են իրենց հաջորդ ուղևորությունը դեպի հյուսիս՝ գիշերային գնացքով դեպի Միլան: Նրանցից յուրաքանչյուրը Սիրիայից իր հետ բերում է սարսափելի պատմություն:

Ահմադ Ֆարեսը նոր է ժամանել Իտալիա։ «Նրանք ռմբակոծեցին իմ տունը: Չորս ամսական աղջիկս սպանվեց՝ առաստաղից պոկված մի կտոր ընկավ նրա վրա: Հենց այդ պահից վերցրեցի երկու տղաներիս ու փախա», - պատմում է նա։

Նաուալ Սուֆին մարոկյան ծագումով իտալուհի է, որը հայտնի է որպես «գաղթականների հրեշտակ»: Նա և իր ընկերները բաշխում են մանկական կեր և հագուստ, նաև հուսադրում ու քաջալերում են: Նաուալ Սուֆին բոլոր այս փախստականներին իր ընտանիքի անդամներ է համարում։

«Այսօր մի խումբ մարդիկ առաջարկեցին 500 դոլարի դիմաց իրենց տանել հյուսիս: Ես գաղթականներին ասացի, որ իրենք իրավունք ունեն գնացքով մեկնել, ինչպես բոլորը, և դա արեցի անգամ ոստիկանության առջև», - ասում է Սուֆին: «Երբ երեկոյան վերադառնում եմ տուն, զգում եմ ինձ իբրև մարդ արարած, ու չունեմ այն զգացումը, թե իմ ձեռքերը թաթախված են այդ մարդկանց արյան մեջ», - ընդգծում է նա:

Հյուսիսային Աֆրիկայից գալիս գաղթականները հաճախ զանգահարում են Սուֆիին արբանյակային հեռախոսներից, որ նա ահազանգի ծովափնյա պահակախմբերին, ինչը նրա «տիկին ՍՕՍ» մականվան առիթ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG