Մատչելիության հղումներ

Իսրայելը վերջ կտա Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ»-ի գրոհներին. Կաց


Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կաց, արխիվ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կաց, արխիվ

Իսրայելի իշխանությունները մտադիր են վերջ տալ Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ» շիա մահմեդականների զինված ստորաբաժանումների հարձակումներին և առաջիկայում անհրաժեշտ վճիռներ կընդունեն։ Այդ մասին հայտարարել է հրեից պետության արտաքին գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը։

«Իսրայելը չի կարող թույլ տալ, որ «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը շարունակի հարձակումները, մենք շուտով անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք», - X-ում (նախկին Twitter) գրել է նախարարը:

Նա հույս է հայտնել, որ Իսրայելի կողմից ձեռնարկվելիք միջոցները միջազգային լայն աջակցություն կստանան։

«Ազատ աշխարհը պետք է անվերապահորեն հավանություն տա Իսրայելին Իրանի և ծայրահեղական մահմեդականների առաջնորդած չարի առանցքի դեմ պատերազմում: Մեր այս պատերազմը ձեր պատերազմն է, և [«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Շեյխ Հասան] Նասրալլայի սպառնալիքը Կիպրոսի հասցեին միայն սկիզբն է: Չարին պետք է հաղթել: Ինչպես պատմությունն ապացուցել է անցյալում», - սոցցանցում գրել է Կացը:

Հունիսի 18-ին նախարարը հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում «Հըզբոլլահ»-ը կկործանվի, իսկ Լիբանանը լուրջ վնաս կկրի։ Հունիսի 19-ին Նասրալլան հրապարակել է տեսաուղերձ, որում պնդել է, թե Իսրայելն օգտվում է Կիպրոսի ավիաբազաներից, և զգուշացրել է, թե դա ծանր հետևանքներ կունենա Կիպրոսի համար: Կիպրոսի իշխանությունը հերքել է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG