Մատչելիության հղումներ

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին


Իսրայելի օդուժը հարվածներ է հասցնում Լիբանանի սահմանային շրջանում «Հեզբոլա»-ի դիրքերին, արխիվ
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցնում Լիբանանի սահմանային շրջանում «Հեզբոլա»-ի դիրքերին, արխիվ

Իսրայելն այսօր լուսադեմին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ «Իսրայելական օդուժի թիրախում են եղել «Հեզբոլա» շարժման դիրքերը, ինչպես նաև խմբավորման զինապահեստներից մեկը», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարել է, որ «Հեզբոլա»-ի կողմից արձակված հակատանկային հրթիռի պայթյունի հետևանքով մի շարք խաղաղ իսրայելցիներ են տուժել։ Անկախ աղբյուրներն այս տեղեկատվությունն առայժմ չեն հաստատում։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «պատերազմը նոր փուլ է թևակոխում, և բանակի հիմնական ուշադրությունն այսօր ուղղվում է դեպի հյուսիս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG