Մատչելիության հղումներ

Իսրայելցի պատանդների ընտանիքները պահանջում են հետաձգել Գազայում հրադադարի հաջորդ քայլերը


Գազայի հատված - Պաղեստինցիները ավերված Խան Յունիսում, 25-ը հոկտեմբերի, 2025թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները ավերված Խան Յունիսում, 25-ը հոկտեմբերի, 2025թ.

Իսրայելցի պատանդների ընտանիքները պահանջում են, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի հաջորդ քայլերը հետաձգվեն, քանի դեռ «Համաս»-ը չի վերադարձրել մահացած գերիների մնացած մարմինները։

«Համաս»-ը ճշգրտորեն տեղյակ է՝ որտեղ է պահվում մահացած պատանդներից յուրաքանչյուրը։ Բոլոր 48 պատանդների վերադարձման մասին համաձայնագրում սահմանված վերջնաժամկետից երկու շաբաթ է անցել, սակայն 13-ը մնում են «Համաս»-ի գերության մեջ», - հայտարարել է Պատանդների և անհետ կորած ընտանիքների ֆորումը։

Ընտանիքները նաև կոչ են արել Իսրայելի կառավարությանը, Միացյալ Նահանգների վարչակազմին և միջնորդներին՝ չանցնել համաձայնագրի հաջորդ փուլին, քանի դեռ «Համաս»-ը չի կատարել իր բոլոր պարտավորությունները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG