Մատչելիության հղումներ

Իսրայելն ավարտել է Ռաֆահի շրջափակումը


Ռաֆահ, 20-ը հունվարի, 2025թ․
Ռաֆահ, 20-ը հունվարի, 2025թ․

«Իսրայելական զորքերը ավարտել են Գազայի հարավում գտնվող Ռաֆահի շրջափակումը», - այսօր հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։

Ռաֆահի ուղղությամբ հարձակման մեկնարկի մասին Իսրայելի բանակը հայտարարել էր ապրիլի 2-ին՝ նշելով, որ գործողության գլխավոր նպատակը «Մորագի միջանցքի» գրավումն է։ Այն միմյանցից բաժանում է պաղեստինյան Ռաֆահ և Խան-Յունիս բնակավայրերը։

«Վերջին 24 ժամերին 36-րդ դիվիզիայի ստորաբաժանումները ավարտել են «Մորագի միջանցքի» բացումը՝ միմյանցից մեկուսացնելով Խան-Յունիսը և Ռաֆահը», - հայտարարել է Իսրայելի բանակը։

Ավելի վաղ,մարտի 18-ին Իսրայելի իշխանությունները կոչ էին արել այս շրջանում գտնվող խաղաղ բնակչությանը լքել տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG