Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» (Թել Ավիվ) ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա հարձակումներից հետո Իսրայելի զինված ուժերն արգելում է զինվորներին Նիդերլանդներ մեկնել՝ մինչև հետագա ծանուցումը։
Ամստերդամի ոստիկանությունն էլ հաղորդում է՝ մի շարք մարդիկ, որոնք երեկվա դեպքերից հետո անհետ կորած էին համարվում, արդեն հայտնաբերվել են։
Իսրայելի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ամստերդամի տարբեր հատվածներում տեղի ունեցած հարձակումների ժամանակ տուժել է առնվազն 10 իսրայելցի, իսկ երկուսը համարվում է անհետ կորած։