Իսրայելի բանակը հրաման է ստացել խոցել Լիբանանի տասնյակ թիրախներ՝ ի պատասխան Իսրայելի հյուսիսային հատվածի հրթիռակոծման, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։
«Որպես այսօր առավոտյան հրթիռակոծման պատասխան՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հրաման է տվել գործել վճռական ընդդեմ Լիբանանի ահաբեկչական օբյեկտների», - նշված է հայտարարության մեջ։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ խոցում են Լիբանանի հարավում շիա զինված խմբավորման՝ «Հեզբոլա»-ի օբյեկտները։
Reuters-ի փոխանցմամբ՝ Լիբանանում 2 զոհ, ու 8 վիրավոր կա։
Իսրայելի զինվորականները 2024 թվականի նոյեմբերից հետո առաջին անգամ են արձանագրել երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։