Մատչելիության հղումներ

Իսրայելի ուժերը չորս պատանդի են ազատագրել Գազայում


Իսրայելցի զինծառայողներն ազատագրում են չորս պատանդներին, 8-ը հունիսի, 2024թ.
Իսրայելցի զինծառայողներն ազատագրում են չորս պատանդներին, 8-ը հունիսի, 2024թ.

Իսրայելցի հարյուրավոր զինծառայողներ են մասնակցել Գազայի հատվածում հատուկ գործողությանը՝ ուղղված Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումից չորս պատանդների ազատագրմանը, հայտարարել է Իսրայելի զինված ուժերի խոսնակը:

Դանիել Հագարիի փոխանցմամբ՝ շաբաթներ պլանավորված գործողության ընթացքում «Համաս»-ի կրակից ոստիկանության սպա է վիրավորվել:

Ըստ Հագարիի՝ պատանդները պահվում էին Գազայի հատվածի ալ-Նուսեյրաթ քաղաքի արվարձանի երկու տներում:

«Համաս»-ի անանուն պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինն ամիս հետո չորս պատանդի ազատագրումը «ձախողման, այլ ոչ թե ձեռքբերման նշան է»:

Պատերազմը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակում են կատարել հրեական խաղաղ բնակավայրերի վրա, սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:

Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցում է 36 հազար 700-ը:

Իսրայելի տվյալներով՝ պատանդներից 116-ը մնում են անազատության մեջ, շուրջ չորս տասնյակը մահացած կամ անհետ կորած են ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG