Մատչելիության հղումներ

Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա. «Համաս»


«​​Համաս» խմբավորման պաշտոնյա Ուսամա Համդան ասուլիսով է հանդես գալիս, Լիբանան, հունիսի 29, 2024թ.
«​​Համաս» խմբավորման պաշտոնյա Ուսամա Համդան ասուլիսով է հանդես գալիս, Լիբանան, հունիսի 29, 2024թ.

ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման պաշտոնյա Ուսամա Համդան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։

Արմատական կազմակերպությունը «պատրաստ է դրական արձագանքել» ցանկացած առաջարկվող զինադադարի, որը կավարտի պատերազմը, ասել է նա Բեյրութում կայացած մամուլի ասուլիսին։

Արաբական միջնորդների ջանքերը, որոնց աջակցում է Միացյալ Նահանգները, մինչև այժմ չեն հաջողել. երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են փակուղու համար: «Համաս»-ի պայմանն է, որ ցանկացած գործարք պետք է վերջ դնի պատերազմին և հանգեցնի Գազայի հատվածից Իսրայելի լիակատար դուրսբերմանը, մինչդեռ Իսրայելը հայտարարում է՝ կհամաձայնի միայն ժամանակավոր հրադադարի, մինչև ծայրահեղական խմբավորումը, որը կառավարում է Գազայի հատվածը 2007 թվականից ի վեր, արմատախիլ կարվի:

  • Ըստ իսրայելական տվյալների՝ երբ հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները ներխուժեցին Իսրայելի հարավ, նրանք սպանեցին մոտ 1200 մարդու և ավելի քան 250 պատանդ վերցրին:
  • Գազայի առողջապահության նախարարության (ենթարկվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ին) տվյալներով՝ Իսրայելի պատասխան հարձակման հետևանքով զոհվել է մոտ 38 հազար մարդ, իսկ խիտ կառուցված ափամերձ անկլավը վերածվել է փլատակների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG