Մատչելիության հղումներ

Իսրայելական կողմը հրահանգել է տարհանել մարդկանց Գազայի հումանիտար գոտուց


Իսրայելական զինված ուժերը հրահանգել են տարհանել մարդկանց Գազայի հատվածի այն հատվածից, որ կոչված է հումանիտար գոտի։ Զինվորականները հայտարարել են, որ ծրագրում են գործողություն սկսել այդ տարածքում տեղակայված «Համաս»-ի զինյալների դեմ։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ առնվազն մեկ միլիոն պաղեստինցի այժմ գտնվում է իր հայտարարած հումանիտար գոտում: Այդ տարածքի մեծ մասը ծածկված է վրանային ճամբարներով, դրանք հեռու են սանիտարահիգիենիկ վիճակից, սահմանափակ հասանելիություն ունեն օգնության համար։

Եգիպտոսը, Քաթարը և Միացյալ Նահանգները շարունակում են Իսրայելին և «Համաս»-ին հորդորել կրակի դադարեցման փուլային համաձայնության գալ, ազատել պատանդներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG