Իրանի կառավարությունը վերացրել է քաղաքացիական օդանավերի թռիչքների՝ հոկտեմբերի 1-ից սահմանված արգելքը։
«Նրանից հետո, երբ ապահովվել են թռիչների անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն, ավիաընկերություններին թույլատրվել է վերսկսել թռիչքները», - հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլուն։
Իրանի կառավարությունը երկրի տարածքում գտնվող օդանավակայանների աշխատանքը դադարեցրել էր Իսրայելին հասցված հրթիռային հարվածներից հետո։