Իրանի կառավարությունն այսօր վավերացրել է ԵԱՏՄ պետությունների հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձյանգաիրը, տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմիին։
Թեհրանի և ԵԱՏՄ միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2023 թվականի դեկտեմբերին։
Պայմանագրով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ապրանքաշրջանառության շուրջ 90 տոկոսն ազատել մաքսատուրքերից։