Մատչելիության հղումներ

Իրանը սկսել է պատերի կառուցումը արևելյան սահմանի երկայնքով


Իրան - Աֆղանստանի հետ սահմանային պատ
Իրան - Աֆղանստանի հետ սահմանային պատ

Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, հայտնել է Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարը։

Ահմադ Ալի Գուդարզին կիրակի ասել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և հատկապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև նպատակ ունի պայքարել անօրինական ներգաղթի դեմ։

Իրանցի հրամանատարի խոսքով՝ այս նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է։

Սահմանային պատերի կառուցումն արդեն սկսվել է հարավային Սիստան և Բելուջիստան նահանգներում և Ռազավի Խորասանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG