Մատչելիության հղումներ

Իրանում չեղարկվեց iPhone հեռախոսների գնման արգելքը


Իրանում չեղարկվեց iPhone ապրանքանիշի հեռախոսների գնման արգելքը, որը սահմանվել էր ավելի քան մեկուկես տարի առաջ։

«iPhone -ի ներկրկման հետ կապված մանրամասների ու կարգի մասին կհայտարարվի առաջիկայում»,- հայտարարել է հեռահաղորդակցության նախարար Սաթար Հաշեմին X-ի իր էջում։

Պաշտոնյան շեշտել է, որ այդ որոշմանը աջակցում է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Արգելքը բացատրվել էր տնտեսական ցավոտ պատժամիջոցների բախված երկրում արտարժույթով ծախսերի սահմանափակմամբ։ Խոսքը միայն iPhone -ի վերջին մի քանի մոդելների մասին էր։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկան Իրանում պաշտոնական ներկայություն չունի՝ Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG