Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ նրան տեղափոխող ուղղաթիռներից մեկի կոշտ վայրէջքից հետո կապ հաստատել դեռ չի հաջողվել, ասել է երկրի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին։
Նա հավելել է, որ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել վատ եղանակային պայմանների պատճառով։
ՆԳ նախարարի հաղորդմամբ՝ փրկարարական խմբերի աշխատանքներին հիմա ևս խոչընդոտում են եղանակային բարդ պայմանները։
«Փրկարարական տարբեր խմբեր շարժվում են դեպի տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով տարածք հասնելը կարող է ժամանակ պահանջել», - նշել է նա։
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցներն էին հաղորդել միջադեպի մասին՝ առանց այլ մանրամասների։
Ռայիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։