Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է իրանական լրատվամիջոցի հաղորդումը, թե մայիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը պայմանավորված է եղել եղանակային պայմաններով և ուղղաթիռի ծանր քաշով։
Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունն է երեկ գրել, թե ուղղաթիռի կործանման հետաքննությունն «ամբողջությամբ ավարտվել է» և, վկայակոչելով անանուն աղբյուրի, նշել է, որ «տեղի ունեցածը դժբախտ պատահար է», Մոնիտորինգի և անվտանգության կառույցներն իրենց վերջնական գնահատականներում «կասկածելի գործոն չեն հայտնաբերել»։
Աղբյուրը, մասնավորապես, վթարի երկու պատճառ է հայտնել՝ եղանակային վատ պայմանները և ուղղաթիռի անկարողությունը հաղթահարելու ծանրությունը՝ մառախուղի պայմաններում ավելի վերև բարձրանալու համար՝ պարզաբանելով, ուղղաթիռում երկու ուղևոր ավելի են եղել, քան նախատեսված էր անվտանգության կանոնակարգով։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այս հայտարարությունն՝ այն համարելով «խեղաթյուրված»՝ հերքելով նաև ուղղաթիռում ուղևորների թվի հետ կապված հայտարարությունը։
Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին իր ուղեկցողների հետ միասին զոհվեց մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնար Թեհրան: