Մատչելիության հղումներ

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին


Իրանի ռազմածովային ուժերը զորվարժությունների ժամանակ, հունվար, 2021թ․
Իրանի ռազմածովային ուժերը զորվարժությունների ժամանակ, հունվար, 2021թ․

Իրանի ռազմածովային ուժերը երեքշաբթի օրը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ զորավարժություններն անցկացվել են Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Աստարայի բազայում։

Զորավարժությունների ընթացքում հարվածներ են հասցվել պայմանական թիրախներին։

Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավին հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել նավատորմի պաշտպանական ուժերի պատրաստվածությունը։

ԵՄ մի շարք երկրներ կոչ են արել Իրանին և նրա դաշնակիցներին զերծ մնալ հարձակումներից, որոնք կարող են է՛լ ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Մտահոգությունները սրվել են հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի՝ հուլիսի 31-ին Թեհրանում տեղի ունեցած սպանությունից հետո։ Թեև Իսրայելը կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել, Թեհրանը սպառնում է վրեժխնդիր լինել։

Արձագանքելով Արևմուտքից հնչող կոչերին՝ Իրանն ասել է, թե «վճռական է տրամադրված» և իր ինքնիշխանության ու ազգային անվտանգության ապահովման հարցում որևէ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG