Մատչելիության հղումներ

Իրանի ոստիկանությունը փակել է Թեհրանի գերմանական լեզվի ինստիտուտը


Իրանի ոստիկանությունը փակել է Das Deutsche Sprachinstitut Teheran-ը (DSIT)՝ Թեհրանի գերմանական լեզվի ինստիտուտը, «երկրի օրենքները խախտելու» համար։

Այսօր Իրանի դատական իշխանության «Միզան» լրատվական գործակալությունը X-ում արված գրառման մեջ նշել է, որ «Գերմանիայի կառավարությանն առընթեր անօրինական կենտրոնների» երկու մասնաճյուղերը փակվել են «մի շարք անօրինական գործողություններ կատարելու և ֆինանսական մեծ խախտումներ կատարելու համար»:

Հաղորդագրության մեջ չկան մանրամասներ՝ ինչ խախտումների մասին է խոսքը:

Նախկինում Գյոթեի ինստիտուտ անունը կրող մշակութային կենտրոնը ղեկավարում է Իրանի մայրաքաղաքում Գերմանիայի դեսպանատունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG