Մատչելիության հղումներ

Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը՝ նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ


Մոհամադ Զարիֆը, արխիվ
Մոհամադ Զարիֆը, արխիվ

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով երկրի նախկին արտգործնախարար Մոհամադ Զարիֆը նշանակվել է Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ, հայտնում են Իրանի պետական լրատվամիջոցները։

«Ձեզ հանձնարարված է վերահսկել ազգային և միջազգային խոշոր զարգացումները, ինչպես նաև, թե որքանով է մեզ հաջողվում հասնել Սահմանադրության նպատակներին», - ըստ IRNA գործակալության՝ նշանակման նամակում նշել է Իրանի նորընտիր նախագահը։

Զարիֆն Իրանի դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարել է 2013-2021 թվականներին՝ նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ընթացքում։ Իրանի երկարամյա արտգործնախարարը համարվում է Թեհրանի միջուկային գործարքի գլխավոր ճարտարապետներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG