Իրանի նախագահն Աբբաս Արաղչիին առաջադրել է արտաքին գործերի, Ազիզ Նասիրզադեին՝ պաշտպանության նախարարների պաշտոնում, հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Աբբաս Արաղչին 2013-ից 2021 թվականներին եղել է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային բանակցություններում գլխավոր բանակցող:
Նա եղել է նաև Իրանի դեսպանը Թուրքիայում և Ճապոնիայում։
Նասիրզադեն զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: