Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին այցով մեկնել է Թուրքիա։
Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, Բաղերին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ D-8-ի արտակարգ հանդիպմանը։
D-8 -ը տնտեսական համագործակցության կազմակերպություն է հետևյալ երկրների միջև՝ Բանգլադեշ, Եգիպտոս, Ինդոնեզիա, Իրան, Մալայզիա, Նիգերիա, Պակիստան և Թուրքիա: