Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարել է հետազոտական արբանյակ տիեզերական ուղեծիր դուրս բերելու մասին


Իրանական «Չամրան-1» արբանյակը
Իրանական «Չամրան-1» արբանյակը

Իրանը հայտարարել է սեպտեմբերի 14-ին տիեզերական ուղեծիր Chamran-1 հետազոտական արբանյակ դուրս բերելու մասին։ Պետական IRNA լրատվականը գրել է, որ արբանյակը երկրի մակերևույթից գտնվում է 550 կիլոմետր բարձրության վրա:

Ըստ աղբյուրի, արբանյակից արդեն ստացվել են առաջին ազդանշանները։ Այն կշռում է 60 կիլոգրամ:

2024-ի ընթացքում Իրանը երկրորդ անգամ է արբանակ արձակում տիզերք։ Հունվարին Թեհրանը հայտարարել էր 3 հատ «Sorayya» արբանյակ ուղեծիր դուրս բերելու մասին։

Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանի արբանյակիների արձակումը հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևին և կոչ էին արել Թեհրանին միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ գործունեություն չձեռնարկել: Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված ՄԱԿ պատժամիջոցների ժամկեետն ավարտվել է անցյալ տարվա հոկտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG