Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարում է դիվանագիտական առաքելության ավարտի մասին


Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավի, արխիվ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավի, արխիվ

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հայտարարել է Բաքվում դիվանագիտական առաքելության ավարտի մասին։

Մուսավին ընդգծում է՝ հպարտ է, որ դիվանագիտական առաքելության վերջին օրը համընկել է Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից Խուդաֆերին և Գիզ Գալասի ջրային հանգույցների շահագործման հանձնման հետ։

«Պետությունների ղեկավարների հանդիպումը նոր էջ է բացել երկու հարևան երկրների հարաբերություններում, ևս մեկ հաջողություն է գրանցվել բարիդրացիության քաղաքականության մեջ»,- X-ում գրել է իրանցի պաշտոնյան։

Սեյիդ Աբբաս Մուսավին Ադրբեջանում Իրանի դեսպան է նշանակվել 2020 թվականի օգոստոսին։ Պաշտոնանկության պատճառների մասին չի հաղորդվում։ Մուսավիի պաշտոնավարումը համընկել է Բաքվի ու Թեհրանի հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG