Մատչելիության հղումներ

Հեղեղված բնակավայրերում ընթանում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ


Գետի վարարման հետևանքով հեղեղված բնակավայրերում ընթանում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։ Ալավերդի քաղաքի գետամերձ թաղամասերում ու հարակից գյուղերում դեռ հոսանքի ու գազամատակարարման խնդիրներ կան։ Որոշ տեղերում նաև կոյուղագծեր են վնասվել։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ վնասված կոյուղագծերը դեռ սանիտարահիգիենիկ անհանգստացնող վիճակ չեն առաջացրել։ Իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ։ Մարզի ղեկավարի հավաստմամբ՝ առաջիկա մեկ- երկու օրերին կլուծվեն նաև հոսանքի և գազի խնդիրները՝ գրեթե ամբողջությամբ։

Փրկարարների օգնությամբ Ալավերդու Սանահին կայարան մեկուսացված թաղամաս ջրագիծ է հասցվել, գազաբալոններ են տեղափոխվել։ Այսօրվա դրությամբ այս թաղամասից 137 բնակիչ է տարհանվել՝ փրկարարական պարանների միջոցով։ 141 բնակիչ չի ցանկացել լքել իրենց տները։ Նրանք ապահովվում են սննդով։

Գետի վարարման հետևանքով 4 հաստատված զոհ կա։ Անհետ կորածներ չկան, ասաց փրկարար ծառայության տնօրենը։ Վնասված տներն ու ենթակառուցվածքները դեռ հաշվառվում են։ Կոնկրետ վնասի չափ չեն նշում պատասխանատուները։

Մարամասներն այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG