Մատչելիության հղումներ

Հնդկաստանի վարչապետի դաշինքը հաղթում է խորհրդարանական ընտրություններում


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, արխիվ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, արխիվ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ 543 տեղանոց խորհրդարանում 290 մանդատ ստանալով։

Հնդկաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Հնդկական Ազգային կոնգրեսը նոր գումարման խորհրդարանում 100 տեղ կունենա։

Ընտրություններին նախորդած հարցումները իշխող կուսակցությանը ավելի մեծ առավելություն էին կանխատեսում։ Մոդիի կուսակցությունը, սակայն, մի շարք նահանգներում պարտվել է։ Քվեների նախնական հաշվարկի համաձայն վարչապետի կուսակցությունը շուրջ 60 խորհրդարանական տեղ է կորցրել։

Ընդդիմությանը փոխարենը, հաջողվել է կրկնապատկել 2019-ի ընտրություններին ստացած քվեների քանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG