Մատչելիության հղումներ

Ինչքան փող կա Փաշինյանի ասած «ընտանեկան բյուջեում», և ինչու չի բարձրանա տատիկի թոշակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Պատճառը նրա, որ 2024-ին կենսաթոշակները չեն բարձրանալու պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով», - 2024-ի հունվարի վերջին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

Ծրագրվածից շուրջ 300 միլիոն դոլար պակաս՝ պետական բյուջեում։ Ի՞նչ կանի կառավարությունը․ կկրճատի՞ ծախսերը, թե՞ պետական պարտքը կմեծանա։
Հայաստանի գլխավոր ֆինանսիստը 2024-ի նոյեմբերին Ազգային ժողովի ամբիոնից բյուջեն խնամքով ծախսելու կոչ արեց։

2023-ի ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ արձանագրեց՝ «2023-ի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով»։

Վարչապետի այս խոսքերին ու ֆինանսների նախարարի՝ խնամքով ու խոհեմությամբ ծախսելու կոչին ուղիղ 18 ամիս է բաժանում. 2023-ի ապրիլին հերթական «շռնադլից» եռամսյակն ամփոփելուց առաջ Փաշինյանի ենթականերից որևէ մեկը զգուշացրե՞լ էր, թե շուտով գուցե ստիպված լինեն արդեն չհավաքված հարկերից խոսել, հիմա դժվար է ասել։ Բայց փաստ է՝ 2025-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի մասին խոսելիս Փաշինյանը ոչ մի թիվ, ոչ մի ցուցանիշ չներկայացրեց, ելույթները հիմնականում կառուցում էր ընտանեկան բյուջեի մասին այլաբանությունների շուրջ։

«ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է։ Ավելին՝ ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է Հայաստանի պետական բյուջեից», - հայտարարեց վարչապետը։

Ենթականե՞րը են նրան խորհուրդ տվեցին խուսափել թվերից, թե անձամբ այդ եզրահանգմանը եկավ, ենթադրությունների դաշտում կմնա. փոխարենն այլևս կարիք չկա գուշակելու, թե առանցքային որ ոլորտներում են էական կրճատումներ սպասվում։

«Բյուջե 2025», կամ՝ «փող չկա, փող չկա», «թղթի վրա մնացած խոստումներ»

Հայաստանի հարյուր հազարավոր կենսաթոշակառուները 2025-ին էլ ստիպված կլինեն եղածով բավարարվել, մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ կառավարությունն ավելացում էր խոստացել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բյուջետային հատկացումներով թեև բացարձակ առաջատարն է, ֆինանսավորումն էլ տարեցտարի ավելանում է, բայց դա թոշակների կողքով կանցնի։


Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG