Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այսօր հարցաքննվում է ահաբեկիչների հետ համագործակցելու քրեական գործով։
Երեքշաբթի օրը ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել է կոռուպցիոն ու ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքներով։
Իմամօղլուն երեկ հարցաքննվել էր կոռուպցիոն մեղադրանքների մասով, իսկ այսօր, ըստ թուրքական լրատվամիջոցների, քննվում է նրա կապը Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակից Էքրեմ Իմամօղլուի՝ ճաղերի հետևում հայտնվելուց հետո երկրի խոշոր քաղաքներում մի քանի օր է բողոքի ակցիաներ են ՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Տրապիզոն, Անթալիա։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի տեղեկացմամբ ՝ ցույցերի 340 մասնակից է ձերբակալվել։