Մատչելիության հղումներ

Ուկրաինա գալու դեպքում ֆրանսիացի զինվորականները մեր թիրախում կհայտնվեն. Զախարովա


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Ուկրաինա ժամանելու դեպքում ֆրանսիացի զինվորականները անխուսափելիորեն Ռուսաստանի զինված ուժերի թիրախում կհայտնվեն, այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով ֆրանսիական զորախմբի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նախագահ Մակրոնի «ռազմատենչությանը հակադրվում են ոչ միայն ԵՄ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներից շատերը», այլև Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը։

Էմանյուել Մակրոնն ավելի վաղ չէր բացառել Ուկրաինա արևմտյան զորք ուղարկելու հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG