Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում այսօր առավոտյան գրանցվել է 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ ավելի քան 60 մարդ։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ սա այս տարածաշրջանում ամենահզոր երկրաշարժն է վերջին հինգ տարիների ընթացքում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Երկրաշարժից հետո մի քանի հետցնցում է գրանցվել՝ մինչև 4,4 մագնիտուդ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Նեպալում, Բութանում և Հնդկաստանում, հայտնում է Reuters-ը։
Ըստ տեղական իշխանությունների՝ ավելի քան հազար տուն է վնասվել: Որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։
Երկրաշարժեր այս տարածաշրջանում հաճախ են գրանցվում, քանի որ այն գտնվում է խոշոր երկրաբանական խզվածքի գոտում։