Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբում հրդեհի հետևանքով առնվազն 59 մարդ է զոհվել


Հյուսիսային Մակեդոնիա - Իրավապահները և փրկարարները դեպքի վայրում, Կոչանի, 15-ը մարտի, 2025թ․
Հյուսիսային Մակեդոնիա - Իրավապահները և փրկարարները դեպքի վայրում, Կոչանի, 15-ը մարտի, 2025թ․

Առնվազն 59 մարդ է զոհվել Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբում շաբաթ ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով, ևս շուրջ 100 մարդ հոսպիտալացվել է։

Մարդաշատ ակումբում հրդեհը բռնկվել է DNA խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի օգտագործման հետևանքով, այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։ Նրա խոսքով՝ ակումբի առաստաղն ակներևաբար եղել է դյուրավառ նյութից, այդտեղից էլ սկիզբ է առնել կրակը, և ծուխն արագ տարածվել է։

Դատախազությունը հայտարարել է, որ բոլոր պատկան ծառայությունները դեպքի վայրում են, զոհերի և տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։

Կոչանին մոտ 100 կմ է հեռու մայրաքաղաք Սկոպյեից։







Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG