Մատչելիության հղումներ

Հուլիսի 13-ից ադրբեջանական AZAL-ը կանոնավոր չվերթներ կսկսի դեպի Ֆիզուլի


Ֆիզուլիի օդանավակայան, արխիվ
Ֆիզուլիի օդանավակայան, արխիվ

Հուլիսի 13-ից ադրբեջանական ազգային ավիափոխադրողը՝ AZAL-ն, իր պատմության մեջ առաջին անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Ղարաբաղ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ավիաընկերությունը չվերթներ կսկսի Բաքվից Ֆիզուլի և հակառակ ուղղությամբ, շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։

Ֆիզուլիի օդանավակայանը ղարաբաղյան 44-օրյա պատերզամից հետո կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակում՝ ութ ամսվա ընթացքում։ Օդանավակայանի բացումը տեղի է ունեցել 2021-ի հոկտեմբերի 26-ին․ կարմիր ժապավենը կտրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։

Ալիևն ու Էրդողանը բացում են Ֆիզուլիի օդանավակայանը, 26-ը հոկտեմբերի, 2021թ․
Ալիևն ու Էրդողանը բացում են Ֆիզուլիի օդանավակայանը, 26-ը հոկտեմբերի, 2021թ․

Օդանավակայանի կառուցման վրա բյուջեից 44 միլիոն դոլար է ծախսվել։

Ադրբեջանը Ղարաբաղում օդանավակայանների կառուցման ծրագիրը սկսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Ղարաբաղի նկատմամբ 2023-ի սեպտեմբերի հարձակումից հետո՝ պնդելով, թե այն «ծննդավայր վերադառնալու հնարավորություն կտա հարյուր հազարավոր ադրբեջանցիների, որ տեղահանվել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG