Մատչելիության հղումներ

Հստակեցվել են ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների բանավեճի ժամկետները


ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրված հանրապետական Ջեյմս Դևիդ Վենսն ու նրա դեմոկրատ մրցակից Թիմ Ուոլսը ուղիղ եթերում կբանավիճեն սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 1-ին։ Այս մասին այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Վենսը՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ի բանավեճը կհեռարձակվի CNN-ի, իսկ հոկտեմբերի մեկինը՝ CBS-ի եթերում։

«Ամերիկացի ժողովուրդը հնարավորինս շատ բանավեճեր դիտելու իրավունք ունի», - գրել է հանրապետական գործիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG