Անցած գիշեր Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, հաղորդվում է մեկ զոհի մասին։
54-ամյա կնոջ դին դուրս է բերվել Նիկոպոլում ավերված առանձնատան փլատակներից, ևս մեկ անձ՝ 45-ամյա տղամարդ, վնասվածքներ է ստացել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ օդային հարվածների հետևանքով վնասվել են քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ։