Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հույս ունի՝ Օլիմպիական խաղերն առիթ կդառնան պատերազմներում զինադադարի համար


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Փարիզի Օլիմպիական խաղերն առիթ կդառնան աշխարհի հակամարտություններում զինադադարի համար՝ կոչ անելով մարզիկներին լինել խաղաղության սուրհանդակներ:

Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին, որին կմասնակցեն մոտ 10500 մարզիկներ և ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Սուրբ Պետրոսի հրապարակում ժողովրդին ուղղված իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ Հռոմի պապը հույս է հայտնել, որ «հին ավանդույթի համաձայն՝ Օլիմպիական խաղերը պատերազմներում զինադադար հաստատելու հնարավորություն կլինեն»։

Նա նշել է Ուկրաինայում, Գազայում, Մյանմարում և այլ երկրներում հակամարտությունները՝ ասելով. «Չմոռանանք, որ պատերազմը պարտություն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG