Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հոսպիտալացվելուց ի վեր առաջին անգամ ներկայացել է հանրությանը


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որ շաբաթներ շարունակ հոսպիտալացված էր, այսօր առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Հիվանդանոցից դուրս գրվելուց րոպեներ առաջ հետո նա մի քանի րոպե հայտնվել է պատշգամբում և ողջունել հավաքվածներին:

88-ամյա Ֆրանցիսկոս Պապը հիվանդանոցում էր հայտնվել փետրվարի 14-ին ծանր շնչառական վարակով, որը նրա գործունեության 12 տարիների ընթացքում առողջության համար ամենալուրջ բարդությունն էր:

Բժիշկները շաբաթ օրը հայտարարել են, որ դեռ «երկար ժամանակ» կպահանջվի լիարժեք ապաքինվելու համար: Նրանք Հռոմի պապին նշանակել են ևս երկու ամիս հանգիստ Վատիկանում:


XS
SM
MD
LG