Մատչելիության հղումներ

Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի 2 պահեստում


Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի երկու պահեստում, վնասվել է բջջային կապի աշտարակը։ Այս մասին հայտնել է շրջանի օպերատիվ շտաբը՝ հարվածների համար մեղադրելով Ուկրաինային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը այս միջադեպը չի մեկնաբանել։ Գերատեսչությունը միայն հաղորդել է, որ անցած գիշեր 7 անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի շրջանում, մեկն էլ՝ Բելգորոդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG