Մատչելիության հղումներ

Հրդեհ՝ ֆրանսիական Նորմանդիայի Ռուան քաղաքի գոթական տաճարում


Ֆրանսիական Նորմանդիայի Ռուան քաղաքում վերանորոգման աշխատանքների ժամանակ այսօր բռնկվել է տեղի գոթական տաճարի գագաթը:

Սա ամենահայտնի տաճարներից մեկն է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ աշխարհում։ Հենց այս տաճարն էր իր մի քանի հայտնի աշխատանքներում նկարում ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեն։

Reuters-ը նշում է, որ հրդեհի առաջին լուսանկարները հիշեցնում են 2019 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված ավերիչ հրդեհը, բայց ի տարբերություն այս միջադեպի, այս անգամ ծուխը կարճ ժամանակում է նվազել։

Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան, պատճառված վնասի չափը դեռ հստակ չէ, հայտնի չէ նաև կրակի բռնկման պատճառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG