Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փոխանցեց «Ազատության»-ը։ Ավելի ուշ Գյուլնազարյանը հայտարարություն կանի։
Նրա հրաժարականը հաջորդել է շաբաթ օրվա սպանությանը։ Նա էլ էր շաբաթ օրը կեսգիշերին եղել վիճաբանության վայրում, որը ավարտվել էր սպանությմաբ։
Մինչև հրաժարականը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այդպես էլ չարձագանքեց համայնքապետի մասնակցությանը։
Ըստ լուրերի՝ նա էլ է վիճաբանության ժամանակ վնասվածքներ ստացել։