Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակել է պատրիարք Կիրիլի դեմ ԵՄ պատժամիջոցները


Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտո, արխիվ
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտո, արխիվ

Բուդապեշտն արգելափակել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի և մի շարք այլ անձնանց դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք կանխեցինք 27 կազմակերպությունների և անհատների, այդ թվում՝ պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցների ընդունումը։ Մենք այդ քայլին ենք դիմել, քանի որ համոզված ենք՝ կրոնական գործիչների դեմ պատժամիջոցների կիրառման դեպքում եկեղեցիները կարող են զրկվել խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկելու հնարավորոթյունից»,- հունգարական М1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սիյարտոն։

Հունգարական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Բուդապեշտը կանխել է նաև Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ռուսական երկու ֆուտբոլային ակումբների դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը։

«Այս քայլով մենք փրկել ենք ԵՄ պատվի մնացորդները», - նշել է Սիյարտոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG